Թուրքիայում կիրակի օրը տեղի են ունենում տեղական կառավարման մարմինների ընտրություններ, որոնք կվերանայեն Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության վստահության հանրաքվեն: Վերջին ամիսներին Թուրքիայում չեն դադարում հակակառավարական ելույթները և կոռուպցիայի հարցում վարչապետին ուղղված մեղադրանքները: Հիսուն միլիոնից ավելի մարդ ամբողջ երկրում մասնակցում է քաղաքապետերի և պատգամավորների ընտրությանը: Հիշեցնենք, որ ամռանը Թուրքիայում տեղի կունենան նախագահական, իսկ 2015թ.-ին՝ խորհրդարանական ընտրություններ: